ԳլխավորԼուր

Բելառուսի նախագահի ընտրություններն օրինական են. Պուտին

Ռուսաստանը Բելառուսի նախագահի ընտրություններն օրինական է համարում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաընկերության լրագրող Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցի ժամանակ

Պուտինը նշել է, որ բելառուսական իշխանությունները հրավիրել էին ԵԱՀԿ ներկայացուցիչներին՝ որպես դիտորդ մասնակցելու ընտրություններին, սակայն նրանք չեն եկել։ Դա հուշում է, որ անկախ ընտրությունների արդյունքից՝ արդեն ձեւավորված էր վերաբերմունքը դրանց նկատմամբ։

«Մենք,-ես անմիջապես դա արեցի,- ճանաչեցինք դրանց օրինականությունը։ Ես շնորհավորել եմ Ալեքսանդր Լուկաշենկոյին հաղթանակի առիթով։ Վերջ»,-ասել է Պուտինը։

Comment here