ԳլխավորԼուր

«Գնահատենք և հպարտանանք մեր հայրենիքի նվիրյալներով». Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ինստագրամի»  էջում լուսանկար է դրել Հենրիխ Մխիթարյանի հետ եւ գրել. «Կան արժեքներ, որոնք մնայուն են, իսկ անցողիկ հողմերը փոշիանում են ժամանակի մեջ։ Գնահատենք մեր տաղանդներին, ովքեր աշխարհում ճանաչելի և լսելի են դարձնում մեր ձայնը։ Գնահատենք և հպարտանանք մեր հայրենիքի նվիրյալներով»:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր միանալ Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայի սեպտեմբերին անցկացվելիք հանդիպումների ժամանակ` պատճառաբանելով, որ վատ մարզավիճակում է, բայց խոստացել է հավաքականին միանալ հոկտեմբերին:

Comment here