Հենրիխ Մխիթարյանն այցելել է իր հարազատ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ։
Նա «Փյունիկի» ներկայացուցիչների և միջոցառման մասնակիցների հետ հարգանքի տուրք է մատուցել հոր՝ Համլետ Մխիթարյանի հիշատակին։
Ապա Մխիթարյանն իր ոտնահետքը և մատնահետքն է թողել ակումբի «Փառքի ծառի» տակ։
Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստի մարզական ճանապարհը սկսվել է հենց «Փյունիկ»-ից։ Նա ակումբ է մտել 1995 թվականին, իսկ 2006-ին՝ ընդամենը 17 տարեկանում, իր դեբյուտն է նշել մեծահասակների թիմում։ 2009 թվականը եղել է նրա վերջին մրցաշրջանը ակումբում, որտեղ 10 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
«Փյունիկ»-ի կազմում անցկացրած տարիներին նա չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, երկու անգամ նվաճել Սուպերգավաթը և մեկ անգամ՝ Հայաստանի գավաթը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







