ԳլխավորԼուր

«Մանչեսթեր Սիթի»-ն դարձավ Անգլիայի չեմպիոն

«Մանչեսթեր Սիթի»-ն դարձավ Անգլիայի չեմպիոն

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի 37-րդ տուրում «Արսենալ»-ը, որը մրցաշարային աղյուսակում 2-րդն է, երեկ երեկոյան մրցեց «Նոթինգհեմ»-ի հետ և զիջեց նվազագույն հաշվով: Այդպիսով՝ «Մանչեսթեր Սիթի»-ն ժամանակից շուտ հռչակվեց Անգլիայի չեմպիոն, քանի որ միավորների քանակով (85) անհասանելի դարձավ «Արսենալ»-ի համար (81), որին մնացել է անցկացնելու մեկ հանդիպում։

«Մանչեսթեր Սիթի»-ն վերջին 6 տարում Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ 5-րդ անգամ դարձավ Անգլիայի առաջնության հաղթող:

Ակումբը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի Միլանի «Ինտեր»-ի հետ։ Խաղը կկայանա Ստամբուլում հունիսի 10-ին: