ԳլխավորԼուր

ՈւԵՖԱ-ն «ցինիկ նախագիծ» է անվանել ֆուտբոլային Սուպերլիգան

Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ որոշել են Սուպերլիգա ստեղծել, տեղեկացնում է sport.ru-ն։

Սուպերլիգան իրենց կներկայացնի 20 թիմերից կազմած մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներն են:

Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները:

Նախագծի գլխավոր հովանավորն է JP Morgan բանկը, որը պատրաստ է ներդնել 4,6 միլիարդ ֆունտ։

Սուպերլիգայի մրցաշարը կմեկնարկի օգոստոսին:

ՈւԵՖԱ-ն, ֆուտբոլի իսպանական, անգլիական ֆեդերացիաները այդ առնչությամբ համատեղ հայտարարություն են տարածել նշելով, որ միասնական ջանքեր կգործադրեն, որպեսզի դադարեցնեն այդ «ցինիկ նախագիծը»։

ՈւԵՖԱ-ն նաև հայտնել է, որ Սուպերլիգայի մասնակից ակումբներին կարգելվի մասնակցել ազգային, եվրոպական ու համաշխարհային ցանկացած այլ առաջնության, իսկ ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, կզրկվեն ազգային հավաքականներում խաղալու իրավունքից։

Comment here