ԳլխավորԼուր

Մխիթարյանն իր առաջին մարզումն է անցկացրել «Ինտերի» կազմում

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին մարզումն է անցկացրել Իտալիայի փոխչեմպիոն՝ Միլանի «Ինտերի» կազմում։ Այս մասին Մխիթարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում` լուսանկարներ տեղադրելով, իսկ ակումբի պաշտոնական թվիթերյան էջում տեսանյութ է հայտնվել։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ նա  տեսանյութ էր հրապարակել` «Ռոմային» շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։