Մադրիդի «Ռեալը» ժամանակից շուտ դարձավ Իսպանիայի չեմպիոն։
Այս հարցում նրան օգնեց մայիսի 4-ին «Կադիսի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0), ինչպես նաև «Բարսայի» պարտությունը «Ժիրոնայից» (2:4):
Առաջնության ավարտին դեռ 4 տուր կա:
Սա արքայական ակումբի երեսունվեցերորդ չեմպիոնական տիտղոսն է։