ԳլխավորԼուր

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն

Մալխաս Ամոյան

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբաշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը։

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգի եզրափակիչում 3։1 հաշվով հաղթանակի հասավ ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի նկատմամբ ու դարձավ չեմպիոն։

Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որում 8։0 հաշվով հաղթել է նորվեգացի Հաավարդ Յորգենսենին, իսկ քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով` լիտվացի Կրիստուպաս Սլեիվային։

Comment here