Հայաստանի շախմատի տղամարդկանց 83-րդ առաջնության վերջին խաղափուլում հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին՝ Հայաստանի չեմպիոն դարձավ Սամվել Տեր-Սահակյանը (9 հնարավորից 6,5 միավոր), հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ամբողջ առաջնության ընթացքում մրցաշարային աղյուսակի առաջատաև Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց վերջին պարտիան Զավեն Անդրիասյանի հետ և հավաքեց միայն 6 միավոր` գրավելով երկրորդ տեղը:
Երրորդ տեղը 5,5 միավորով գրավեց Տիգրան Հարությունյանը:
Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: Նախորդ անգամ նա հաղթել էր 2020 թվականին: