ԳլխավորԼուր

Երևանում կկազմակերպվի համալսարանական շախմատի առաջնություն եվրոպական բուհերի միջև

Միջբուհական ուսանողական 25-րդ մրցումներ. շախմատ

ԵՊՀ շախմատի հավաքական թիմը մարտի 20-21-ը մասնակցեց միջբուհական ուսանողական 25-րդ մրցումներին: ԵՊՀ-ն ներկայացավ թե՛ տղաների, թե՛ աղջիկների շախմատի մրցումներում, ինչի արդյունքում տղաների շախմատի թիմը գրավեց 3-րդ հորիզոնականը:

Տղաների շախմատում մրցումն ընթանում էր 11 համալսարանների, աղջիկների շախմատում՝ 8 համալսարանների ներկայացուցիչների միջև:

«Պետք է նշեմ, որ միայն ԵՊՀ-ն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն էին մրցումներին ներկայացել ամբողջական կազմով՝ 5 աղջիկ և 5 տղա: Սա ևս կարևոր ցուցանիշ է, որը վկայում է ուսանողների պատրաստվածության մասին»,- ասաց ԵՊՀ թիմերի մարզիչ, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դոցենտ Սարգիս Սանթրոսյանը:

Սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում եվրոպական բուհերի միջև Երևանում կկազմակերպվի համալսարանական շախմատի առաջնություն, որին մասնակցելու հնարավորություն ունեն միջբուհական ուսանողական հանրապետական մրցումներում առաջին երեք հորիզոնականներ զբաղեցրած թիմերը: Մրցումներին կմասնակցի նաև ԵՊՀ տղաների շախմատի թիմը: