ԳլխավորԼուր

Ձյուդոյիստ Վահե Աղասյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնն է դարձել

Ձյուդոյիստ Վահե Աղասյանը

Վահե Աղասյանը (60 կգ) Եվրոպայի մինչև 23 տարեկանների ձյուդոյի չեմպիոնն է դարձել։

Քիշնևում կայացած մրցաշարում հայ ձյուդոիստը նախ հաղթել է Բուլղարիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Բելգիայի, իսկ եզրափակիչում՝ Վրաստանի ներկայացուցչին` Մատե Գոգոբերիշվիլիին։

Նշենք, որ սա Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալն է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում. առաջինը 2003 թվականին էր, երբ հաղթեց Արմեն Նազարյանը։

Հավելենք, որ ձյուդոյի երիտասարդների հավաքականը` գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, Մոլդովայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը մասնակցում է Մ23 Եվրոպայի առաջնությանը։

Մրցաշարի առաջին օրը մրցում են 60 կգ քաշային կարգը ներկայացնող Վահե Աղասյանը և Մարտին Բադալյանը, 66 կգ քաշային կարգում հանդես եկող Ժիրայր Համբարյանը և 73 կգ քաշային կարգում՝ Արտակ Թորոսյանը։

Մրցումների երկրորդ օրը հանդես կգա 100 կգ քաշային Գոռ Կարապետյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ձյուդոյիստ Վահե Աղասյանը Ձյուդոյիստ Վահե Աղասյանը