Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Արգիշտի Հակոբյանը (63 կգ) հաղթեց բելառուս Իվան Սինյակին ու դարձավ աշխարհի չեմպիոն։
Այսպիսով, եզրափակիչներում Հայաստանի հավաքականի կազմում արդեն հանդես են եկել 9 բռնցքամարտիկներ։ Մերոնք նվաճել են 3 ոսկե (Վաղարշակ Քեյան, Տիգրան Հովսեփյան, Արգիշտի Հակոբյան), 5 արծաթե (Արեն Խառատյան, Սամվել Սիրամարգյան, Առնո Դարչինյան, Հեղինե Պետրոսյան, Անդրանիկ Մարտիրոսյան), 1 բրոնզե (Տիգրան Խաչատրյան) մեդալ։