Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող կանանց 78-րդ առաջնության 2023 թվականի չեմպիոն է դարձել Մարիա Գևորգյանը, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Վերջին՝ 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը սև խաղաքարերով հաղթեց Նվարդ Հայրապետյանին և վաստակելով 7 միավոր՝ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Գևորգյանը 5-րդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն (2016, 2017, 2019, 2020, 2023):