ԳլխավորԼուր

«Դա լավ պայքար էր, Պոնչիկ»

Լևոն Արոնյան

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ամփոփել է իր մասնակցության արդյունքները Airthings Masters շախմատային առցանց մրցաշարում։

Facebook-ի իր էջում Արոնյանն շան հետ արված լուսանկար է հրապարակել ու գրել. «Դա լավ պայքար էր, Պոնչիկ։ Հաջորդ անգամ մենք բոլորին կհաղթենք, խոստանում եմ։ Շնորհակալություն, երեխաներ, աջակցության համար»։

Տեղեկացնենք, որ Լևոն Արոնյանը երեկ ավարտված Airthings Masters մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։

«Play Magnus Group»-ի կազմակերպած այս մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հաղթողը ստանում է 60 000 դոլար:

Comment here