ԳլխավորԼուր

Հայկ Մարտիրոսյանը՝ Բիելի բլից մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 13 հնարավորից վաստակելով 12,5 միավոր՝ Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Շվեյցարիայում ավանդական դարձած Բիելի մրցաշարի շրջանակներում, որն այս տարի արդեն 55-րդն էր, Հայկ Մարտիրոսյանը 107 մասնակիցների մեջ միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ բարելավելով իր գործակիցը 37,4 կետով։
Մրցաշարի վերջնական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։