ԳլխավորԼուր

Լեւոն Արոնյանը հրավիրում է հանդիպման

Լևոն Արոնյան

Սիրելի շախմատասեր ընկերներ, մայիսի 8-ին սիրով հրավիրում եմ բոլորիդ Շախմատի տանը կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում ես կկիսվեմ իմ գիտելիքներով և կպատասխանեմ ձեր հարցերին, ֆեյսբուքյան էջում գրել է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։

«Համաճարակային պայմաններից ելնելով նույն օրը տեղի կունենա երկու հանդիպում՝

1. ժամը 13:00-15:00 — Հանդիպում երեխաների ու պատանիների հետ

2. ժամը 17:00-19:00 — Հանդիպում երիտասարդության ու մեծահասակների հետ

Մուտքն ազատ է, սակայն տեղերի սահմանափակության պատճառով խնդրում ենք նախապես գրանցվել համապատասխան հղումով.

Հանդիպում երեխաների ու պատանիների հետ- https://docs.google.com/…/1FAIpQLSfgCg1BkxACC4…/viewform

Հանդիպում երիտասարդության ու մեծահասակների հետ-https://docs.google.com/…/1FAIpQLSfm8ECB66s…/viewform

Սիրով կսպասեմ ձեզ»:

Comment here