ԳլխավորԼուր

ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը՝ համալսարանական գավաթի միջազգային խաղարկության 3-րդ մրցանակակիր

Փետրվարի 5-6-ն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հիմնադրամի կողմից անցկացվել է արագ շախմատի համալսարանական գավաթի առցանց խաղարկությունը:

Խաղարկությանը մասնակցել են նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները:

ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը բավականին հաջող ելույթներ է ունեցել ու դարձել մրցաշարի 3-րդ մրցանակակիր։ Թիմում ընդգրկված են եղել Աննա Սարգսյանը, Ալեն Երեմյանը, Արտյոմ Մանուկյանը և Մարիամ Ավետիսյանը:

Խաղարկությունն անցկացվել է 9 մրցափուլով: Մրցաշարին մասնակցել է 691 թիմ: