ԳլխավորԼուր

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը

Մահացել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը։

Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947թ․-ին։ Ավարտել է Թատերական ինստիտուտը 1970թ.-ին, նույն տարում ընդունվել է դրամատիկական թատրոն։ 2004թ․-ին նրան շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում։