Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո հետո մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը, «Ինստագրամի» իր էջում տեղեկացրել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ հրաշքը հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:
Լուսինեն հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաև «Պարահանդես», «Անուրջներ» և շատ այլ նախագծերից: