ԳլխավորԼուր

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մարդ է մահացել

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

Տեղեկությունը հայտնում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

«Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ցուցարարներ են գիշերում Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններում: