ԳլխավորԼուր

«Երազ» այգում մահացած քաղաքացին զիփլայնի տնօրենն էր

Երևանի «Երազ» այգում 7 մետր բարձրությունից ընկնելու պատճառով մահացած քաղաքացին զիփլայնի տնօրենն էր։

Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է նրա քույրը` Տաթևիկ Աբրահամյանը։

«Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»,– նշել է Տաթևիկը։

Հայտնել էինք, որ ապրիլի 10-ին ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացին ընկել էր զիփլայնից։ Նա տեղափոխվել էր Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։