ԳլխավորԼուր

Ատեստատները այս տարվանից կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. ինչ տեսք ունի այն

Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ու կցել լուսանկար։

«Ատեստատը կունենա այս տեսքը։ Դրա հավաստիությունը հնարավոր կլինի ստուգել e-verify.am կայքում՝ հսկիչ համարը մուտքագրելով»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի 14-ից 29-ը e-draft.am-ում հանրային քննարկման էր ներկայացվել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը:

Այն ստացել էր 24 կողմ, 15 դեմ ձայն։