ԳլխավորԼուր

Դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի դին. ՊՆ

Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։