Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բացվեց զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Երևանում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց վերականգնողական բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված աշխատանքները թիթեռներով կոմպոզիցիաներ են, որոնց վաճառքից ստացված ամբողջ հասույթը զինվորները փոխանցելու են Զինվորի տանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց, որ սա մի մեծ ցուցահանդեսի փոքր այցեքարտն է: Զինվորի տանն առաջիկայում մեծ սենյակ կբացվի, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:

Հաշմանդամություն ունեցող զինծառայող Սեյրան Սողոյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի ներկայությունն իրենց համար կարևոր է:

«Տղաներն իրենց հոգին դրել են ամեն մի ստեղծագործության մեջ: Շնորհակալություն աջակցողներին: Այս ամենով, փորձում ենք ցրվել պատերազմի վատ հիշողություններից»,- ասաց նա:

Comment here