ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը

Սամվել Սարգսյան

Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,–ասվում է հրապարակման մեջ։

Սամվել Սարգսյանը ծնվել է 1955 թվականին Գյումիրում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին` շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Խաղացել է «Մեր մանկության տանգոն», «Մարիամ», «Փեսացուն կրկեսից», «Սուպեր մամա» ֆիլմերում, «Կյանքի գինը», «Վերադարձ», «Խաչվող հետքեր», «Վենդետտա», «Կարմիր բլուր», «Շիրազի վարդը» հեռուստասերիալներում։