ԳլխավորԼուր

Էրիկ Գասպարյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Շախմատիստ Էրիկ Գասպարյան

Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Էրիկը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և 17.9 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:

Նշենք նաև, որ Էրիկ Գասպարյանը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և Էրիկը 5 հնարավորից ունի 3.5 միավոր։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews