ԳլխավորԼուր

Մեկնարկում է Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունը

Այսօր Իսլանդիայում կմեկնարկի Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունը, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Առաջին տուրը կմեկնարկի այսօր, Երևանի ժամով 19։00-ին։

Comment here