ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանը հաղթել է Tata Steel Chess India բլից մրցաշարում

Լևոն Արոնյան

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանում անցկացվող Tata Steel Chess India բլից մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել։

Հայ գրոսմայսերը 11.5 միավոր է հավաքել հնարավոր 18-ից։ Նույնքան միավոր է վաստակել նաև հնդիկ շախմատիստ Արջուն Էրիգայսին, որը լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն էր:

Բլից մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը (Հայաստան), Լե Կուանգ Լյեմը (Վիետնամ), Սեմ Շենկլենդը (ԱՄՆ), Սանտոշ Վիդիտը (Հնդկաստան), Բաշկարան Ադհիբանը (Հնդկաստան), Պարհամ Մաղսուդլուն (Իրան), Մուրալի Կարտիկեանը, Արջուն Էրիգայսին, ՌամեշբաբուՎայշալին, Ռամեշբաբու Պրագնանանդհան (բոլորը` Հնդկաստանից):

Comment here