Հայաստանի շախմատի ֆեդերացիան հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին lichess.org կայքում կազմակերպում է աշխարհի կրկնակի չեմպիոն (1963, 1966) Տիգրան Պետրոսյանի (17.06.1929-13.08.1984) ծննդյան օրվան նվիրված առցանց մրցաշար։
Մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան շախմատիստները՝ անկախ վարկանիշից և մարզական կարգից։ Մրցաշարը կանցվացվի 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով՝ 9 խաղափուլով։
Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի «Տիգրան Պետրոսյան» ոսկյա, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրները՝ «Տիգրան Պետրոսյան» արծաթյա հուշամեդալներով։
Ոչ դրամային մրցանակներ կստանան 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։