ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրման վերջին՝ 3-րդ փուլը

Այս տարի ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար:

Արդեն ավարտվել են առաջին 2 փուլերի ժամկետները, երբ ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեին համապատասխան համակարգով, իսկ հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում պետք է հերթագրվեին հետևյալ հայտատուները՝1. 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
2. 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

3-րդ փուլ

Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:

Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում

Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես, հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ:

Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրամադրում են անձնագրային բաժինները հաշվառվելու դեպքում:

Comment here