ԳլխավորԼուր

Հայկ Մարտիրոսյանը գրավել է առաջին տեղը «Satty Zhuldyz»-ի մրցաշարում. Արոնյանը 2-րդն է

Հայկ Մարտիրոսյան, Լևոն Արոնյան

Հայ շախմատիստները «Satty Zhuldyz» կայծակնային շախմատի մրցաշարում առաջին երկու հորիզոնականներում են, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայկ Մարտիրոսյանը 22 հնարավորից վաստակել է 15.5 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը:

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը վաստակել է 15 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Երրորդ հորզոնականը զբաղեցրել է գերմանացի Վինսենթ Քեյմերը։

Եզրափակիչ աղյուսակը 22 խաղափուլից հետո՝ այստեղ։