ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանը դուրս եկավ ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի եզրափակիչ

Լևոն Արոնյան

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հիմա ներկայացնում է ԱՄՆ-ն, Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարի կիսաեզրափակիչում 1.5-0.5 հաշվով հաղթելով Կուբայի նախկին ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին (ԱՄՆ)՝ դուրս եկավ եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը ամերիկացի Հիկարու Նակամուրան և հունգարացի Ռիչարդ Ռապորտն են։ Առաջին պարտիայում հաղթել է Նակամուրան։ Երկրորդ պարտիան դեռ չի ավարտվել։

ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքը աշխարհի չեպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Վիճարկվում է երկու ուղեգիր։