ԳլխավորԼուր

Սուրեն Պապիկյանն այցելել է այրվածքներ ստացած զինծառայողներին

Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Զրուցելով զինծառայողների հետ՝ նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Զոհվել է 15 զինծառայող, տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել 6 պարտադիր ժամկետային զինծառայող և 1 սպա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: