ԳլխավորԼուր

Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի ընտրությունների արդյունքները եւ հայտարարում է պատժամիջոցների մասին

Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, արտակարգ գագաթաժողովից հետո հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բացի այդ՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի «այն մարդկանց գերակշիռ մասի դեմ, ովքեր պատասխանատու են բռնությունների ու կեղծարարությունների համար»։

Միշելը կոչ է արել Մինսկին՝ խաղաղ ելք գտնել ստեղծված իրավիճակից։

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Լուկաշենկոյի վարչակազմին դադարեցնել ուժի կիրառումը, ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ նշել, որ իրենք կողմ են ազգային երկխոսությանը այնպես, ինչպես առաջարկում է Բելառուսի ընդդիմությունը, հնարավոր է՝ ԵԱՀԿ մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարել էին Եվրախորհրդարանը, Մեծ Բրիտանիան, Կանադան։

Օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններից հետո Բելառուսում չեն դադարում բողոքի գործողությունները։ Ընդդիմադիրները պահանջում են նոր ընտրություններ անցկացնել, ազատ արձակել բոլոր քաղբանտակյալներին, պատժել ցուցարարների դեմ բռնությունների հեղինակներին ու կատարողներին։

Վերջին տվյալներով՝ ցուցարարների ու իրավապահների միջեւ բախումների զոհ է դարձել 3 մարդ, կան տասնյակ վիրավորներ։

Comment here