ԳլխավորԼուր

58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նրանք հոսպիտալացվել են

Հիվանդանոց

Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են, տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար»:

Comment here