Սեպտեմբերի 19-ին Ա. Հովհաննիսյանը ՀՀ պետական վերահսկողություն դիմում է ներկայացրել, որ 2023-2024թթ-ի ուս. տարվա ընթացքում թիվ 84 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն իր որդուց՝ 13-ամյա Ա.Ա․-ից պարբերաբար գումար են փորձել շորթել և չստանալով՝ ծեծի են ենթարկել նրան, հայտնում է «Ժողովուրդ»-ը:
Նշել է նաև, որ ավելի ուշ կոնկրետ անձիք Երևանի սրճարաններից մեկում իր ամուսնու՝ Գ. Առուստամյանի հետ նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել և հանդիպել նշված սրճարանում։ Վերջիններս զինված են եղել մահակներով և գազային ատրճանակներով, սակայն նրանց կողմից հարված ստանալով՝ ամուսինը նույնպես դիմել է ուժի, և նրանք դիմել են փախուստի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: