ԳլխավորԼուր

Արցախից տեղահանված 30 հազար երեխա ունենք, 8 հազարը` նախադպրոցական, 22 հազարը` դպրոցական տարիքի. նախարար

Այս պահին հաշվառված քաղաքացիների տվյալներից պարզ է, որ Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 30 հազար անչափահասներ, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, մնացածը` դպրոցական տարիքի երեխաներ են, որոնց մենք պետք է ընդգրկենք կրթական համակարգ:

Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կրթության ոլորտում ի՞նչ ծրագրեր և արդյունքներ ունենք:

Նրա խոսքով` այս պահին շուրջ 5 հազար երեխաներ ընդգրկված են դպրոցներում:

Առաջիկա օրերին երեխաներն ամբողջությամբ կընդգրկվեն համակարգում: Համապատասխան մասնագետներ, նախարարի խոսքով, երեխաների հետ տանում են նաև հոգեբանական աշխատանքներ: Լուծվում են նաև երեխաներին դասագրքերով, գրենական պիտույքներով ապահովելու խնդիրները:

Մանրամասները` տեսանյութում: