ԳլխավորԼուր

Կրթաթոշակից մինչև լիցենզիոն տեղեր. ի՞նչ է անում ԿԳՄՍՆ-ն Արցախից տեղահանված ուսանողերի համար

ՀՊՏՀ-ի առաջին կուրսի ուսանողները

Առաջնահերթ է Արցախից տեղահանված ուսանողներին աջակցությունը և նրանք կրթության շարունակականության ապահովումը, խոսքը վերաբերում է թե´ քոլեջներին և ուսումնարաններին, թե´ բուհերին:

Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կրթության ոլորտում ի՞նչ ծրագրեր և արդյունքներ ունենք:

Նրա խոսքով` առաջիկայում կներկայացվի կրթաթոշակային աջակցության ծրագիրը, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին շարունակել կրթությունը ՀՀ հաստատություններում.

«Արդեն իսկ կարգավորել ենք այն հարցերը, որոնք վերաբերում են կրեդիտների տարբերությանը, կրթական ծրագրերի տարբերությանը, լիցենզիոն տեղերի սահմանափակումներին: Սրանով կլուծենք նաև ֆինանսական խնդիրը, որպեսզի մեր ուսանողները չունենան որևէ խնդիր իրենց կրթությունը շարունակելու հարցում:

Կրթաթոշակը կտրամադրվի այն տրամաբանությամբ, որ, այո´, ուսանողը պետք է կարողանա ընտրել բուհը: Մենք որոշակի տրամաբանությամբ կրթաթոշակի չափեր ենք սահմանել, որոնք իրատեսական են մեր կրթական համակարգի համար, և նրանք կարող են ընտրել ուսումնական հաստատությունը, որտեղ կարող են շարունակել իրենց կրթությունը»: