ԳլխավորԼուր

Ոսկե մեդալ՝ կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայից

Կամունի Աբրահամյանն արժանացել է ոսկե մեդալի կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում

2023 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ինդոնեզիայում կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մեր երկիրը ներկայացրել է «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը: Առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների կատարման արդյունքում Կամունի Աբրահամյանն արժանացել է ոսկե մեդալի։

Օլիմպիադային մասնակցել է 9 երկրի 92 ներկայացուցիչ, որոնք ընտրվել էին երկու առցանց օլիմպիադաների անցկացման արդյունքում։

Օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://www.iss.or.id/