Լուր

Բրոնզե մեդալ՝ քիմիայի Մենդելեևյան 60-րդ միջազգային օլիմպիադայում

Բրոնզե մեդալ՝ քիմիայի Մենդելեևյան 60-րդ միջազգային օլիմպիադայում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 15-23-ն անցկացվել է քիմիայի Մենդելեևյան հոբելյանական 60-րդ միջազգային օլիմպիադան։ Այն անցկացվել է 3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Օլիմպիադային մասնակցել է 37 երկրի ավելի քան 200 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 12-րդ դասարանի աշակերտներ Միքայել Ալեքսանյանը (Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց) և Հայկ Հարությունյանը («Քվանտ» վարժարան)։ Թիմը ղեկավարել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։

Օլիմպիադայում Միքայել Ալեքսանյանն արժանացել է բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 59-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել էր Բրազիլիայում, ՀՀ 2 հոգանոց թիմը նվաճել էր մեկ արծաթե մեդալ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews