Այսօր՝ հունիսի 9-ին, մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Քիմիա»
«Ռուսաց լեզու»
Արդյունքները կհրապարակվեն հինգ օր անց, իսկ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար։
Նախապես հայտագրված 1446 դիմորդներից 1154-ը հայտագրվել է «Քիմիա», 292-ը՝ «Ռուսաց լեզու» հանձնելու համար։
Միասնական քննությունների երկրորդ փուլի հաջորդ քննությունը հունիսի 13-ին է՝ «Օտար լեզուներ»։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կկայանան հունիսի 9-ից հունիսի 27-ը։ Հայտագրվել է 13 հազար 456 դիմորդ։