ԳլխավորԼուր

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Քննություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

  • «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) — 02.06.2026 թ.
  • «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 11.06.2026 թ.
  • Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) — 15.06.2026 թ.
  • «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» /էսսե/-24.06.2026 թ.
  • Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) — քննաշրջանի ընթացքում
  • «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

12-րդ դասարանում քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

  • «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) — 03.06.2026 թ.
  • «Մաթեմատիկա» (գրավոր) — 10.06.2026 թ.
  • «Հայոց պատմություն» (գրավոր) — 17.06.2026 թ.
  • «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews