ԳլխավորԼուր

Հայտնի է նախադպրոցական ուսհաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ԱԳՆ, ԿԳՄՍՆ շենքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դեկտեմբերի 13-ի 1650-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) հունվարի 25-ին, 30-ին, 31-ին:

Հավակնորդները պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

Հավելենք, որ քննություններին մասնակցելու համար գրանցվել է 102 հավակնորդ։