ԳլխավորԼուր

Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները լրամշակվել են

Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների՝ նախորդիվ ներկայացված նախագիծը լրամշակել ենք, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հստակեցրել ենք վարչական համակարգողի և տնօրենի գործառույթները,

հստակեցրել ենք տնօրենի նշանակման կարգը՝ նշելով, որ հայտարարվում է մրցույթ, ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը մասնագիտական եզրակացություն է տրամադրում հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերին,

տնօրենի պաշտոնավարման ժամկետը դարձրել ենք հինգ տարի՝ ատեստավորման համանման ժամկետ ամրագրելով,

հստակեցրել ենք այլընտրանքային կրթական ծրագրերի սահմանումը, անցումային դրույթներով կարգավորել ենք գործող ծրագրերի հետագա գործառնությունը,

անհրաժեշտ հստակեցումներ ենք մտցրել ուսուցիչների ատեստավորման և տարակարգերի դրույթներում՝ ամրագրելով կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխության հնարավորությունը,

Կան նաև այլ լրամշակումներ։ Շնորհակալություն բոլոր գործընկերներին, ում առաջարկները հիմք են ծառայել լրամշակումների համար»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Լրամշակված նախագծին կարելի է ծանոթանալ այստեղ։

Ժաննա Անդրեասյանը նաեւ հայտնել է, որ հունվարի 25-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն հանրակրթության առաջարկվող փոփոխությունների շուրջ։