ԳլխավորԼուր

Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, ձայների 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունեց Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:

Comment here