ԳլխավորԼուրՀայաստանս

«Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից». ժամանակավոր ցուցադրություն

«Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից». ժամանակավոր ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ցուցադրությանը ներկայացված է Նախիջևանի, Գարդմանի և Շիրվանի հայկական մշակութային ժառանգությունը փաստող մեծարժեք ընտրանի, այդ թվում` պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ։ Ցուցադրության նպատակն է ներկայացված նմուշների միջոցով լայն հասարակությանը ևս մեկ անգամ իրազեկել իր հայրենի բնօրրանում հայ ժողովրդի ստեղծած ինքնատիպ մշակույթի և դրան պատուհասած վտանգների մասին։

Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության համագործակցությամբ։