ԳլխավորԼուր

Վաղը «Մաթեմատիկա»-ի քննությունն է. հայտագրվել է 4972 դիմորդ

Դիմորդները քննություն են հանձնում

Վաղը՝ հունիսի 18-ին, բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի երրորդ օրն է։

Հանրապետության 37 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնելու «Մաթեմատիկա»-ից, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Կենտրոններից 24-ը մարզերում է, 13-ը՝ Երևանում:

Դիմորդներից մայրաքաղաքում քննություն է հանձնելու 1932, մարզերում՝ 3040 հոգի, ընդամենը՝ 4972:

Երևանի քննական կենտրոնները.

  • թիվ 6 հիմնական դպրոց, 140 դիմորդ,
  • թիվ 11 հիմնական դպրոց, 160,
  • թիվ 14 հիմնական դպրոց, 160,
  • թիվ 29 ավագ դպրոց, 180,
  • թիվ 57 հիմնական, 120,
  • թիվ 118 ավագ, 120,
  • թիվ 135 հիմնական, 152,
  • թիվ 155 հիմնական, 160,
  • թիվ 168 հիմնական, 140,
  • թիվ 170 ավագ , 120,
  • թիվ 189 ավագ, 200,
  • թիվ 190 ավագ, 140
  • թիվ 200 հիմնական, 140 դիմորդ: