ԺամանցԿրթություն

Դա կնշանակի հայտի փոփոխություն, ինչը չի թույլատրվում. ԳԹԿ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ավարտվել են ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկման հետ կապված աշխատանքները, այժմ սկսվել է մրցույթի փուլը։

Usanogh.am-ը մի քանի ընթերցողներից հարց էր ստացել՝ հնարավո՞ր է մրցույթով հաղթել հայտում նշված որեւէ մասնագիտությամբ, բայց հրաժարվել դրանից՝ հօգուտ դրան հաջորդող մեկ այլ մասնագիտության։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ հայտերը լրացնելու համար դիմորդներին ժամանակ էր տրված մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ը, որի ընթացքում մասնագիտությունների ցանկում եւ հերթականությունում հնարավոր էին փոփոխություններ։

Այժմ՝ մրցույթի փուլում, դիմորդը չի կարող խախտել իր նշած մասնագիտությունների հերթականությունը կամ մասնակցել դրանցից որեւէ մեկի մրցույթին՝ իր ընտրությամբ, քանի որ դա կնշանակի հայտի փոփոխություն, ինչը չի թույլատրվում։

Հիմնական մրցույթից հետո տեղի է ունենալու թափուր տեղերի մրցույթ, որին մասնակցելու համար դիմորդները նոր հայտ կարող են ուղարկել՝ հուլիսի 20-ից մինչեւ հուլիսի 22-ի ժամը 18.00-ն։

Comment here