ԳլխավորԼուր

Չինարի գյուղի վիրավորված բնակչի վիճակը կայուն ծանր է

Հիվանդանոց

Հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը:

Նրա մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

«Վիրավորի վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Comment here