ԳլխավորԼուր

Մրցույթ` ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում:

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում
բ) երկու լուսանկար` 3×4 չափսի
գ) աշխատանքային գրքույկի պատճենը կամ աշխատանքի ստաժի վերաբերյալ անհատական հաշվի քաղվածքի բնօրինակը
դ) ինքնակենսագրություն
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված)
է) գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) պետք է ներկայացնել 2020թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:

Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 17-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (հասցեն` Երևան,Նալբանդյան 128)։

Comment here